Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կոնյակը` որպես դեղամիջոց. 168.am

Կոնյակը` որպես դեղամիջոց. 168.am

Սրտի նևրոզ, նյարդային անհանգստություն, սպազմեր ստամոքսում և աղիներում. կատվախոտի 20 գ չոր արմատը 24 ժամ թրմել 200 մլ կոնյակի մեջ։ Խմել 10-20 կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, ջրի հետ։

 

Ստենոկարդիայի նոպաներ. ուտել 1-2 կտոր կոշտ շաքար և ընթացքում կումերով խմել 20-30 մլ կոնյակ։

Սրտի իշեմիկ հիվանդություն, ցիստիտ, միզաքարային հիվանդություն. մանր կտրատել նեխուրի տերևը և արմատը։ Հումքը լցնել կոնյակի մեջ` 1։3 քաշային հարաբերությամբ։ Չորս ժամ թրմել ամուր փակված տարայի մեջ, քամել։ Խմել 1-ական թ/գ` օրը 3 անգամ։ Ոգեթուրմը նախօրոք լուծել եռացրած ջրի մեջ (1 թ/գ ոգեթուրմ, 4 թ/գ ջուր)։

Շագանակագեղձի բորբոքում, միզապարկի հիվանդություններ. ռեհանի տերևը մանրացնել, 20 գրամ հումքը 7 օր թրմել 120 մլ կոնյակի մեջ, քամել։ Խմել 25-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Լուծել եռացրած ջրում։

Պանկրեատիտ. Հարել 1 ձվի սպիտակուց, ավելացնել 25 մլ կիտրոնի հյութ (մոտ կես կիտրոն)։ Խառնուրդը լուծել 1 լ կոնյակի մեջ։ Խմել 1-ական ճ/գ` օրը 1 անգամ, ընթրիքից առաջ։

Հազի երկարատև նոպաներ. ընկույզի միջնապատը 7 օր թրմել կոնյակի մեջ (1։10), ամուր փակված տարայի մեջ` մութ տեղում, քամել։ Խմել 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Մաշկային ցան. 100 մլ եռացրած ջրի մեջ ըստ հերթականության լուծել 1 գ բորաթթու, 2 գ բորակ, 1 թ/գ բժշկական գլիցերին, 1 ճ/գ կոնյակ։ Համասեռ լուծույթով օրը 2 անգամ մշակել մաշկը` ներմերսել։

Գլխամաշկի որքին. խառնել լոռամրգիի 1 թ/գ տրորած պտուղ (կարելի է` սառեցրած), 1 ձվի դեղնուց, 1 թ/գ հեղուկ մեղր, կես թ/գ հեղուկ մեղր, կես թ/գ կոնյակ։ Հարել, մինչև ստացվի համասեռ զանգված։ Ներմերսել գլխամաշկի հիվանդ մասի մազարմատներին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, ամրացնել գլխաշորով։ Պահել 30 րոպե, լվանալ գոլ ջրով։

Ատամի սուր ցավ. 20 մլ կոնյակի մեջ լուծել 5 գ կերակրի աղ։ Բամբակե խծուծը թրջել լուծույթի մեջ, դնել հիվանդ ատամի վրա։ Արագ ներգործող միջոց է։

 

Կոպերի այտուցներ. ժողովրդական դեղատոմսեր


  • Եղեսպակի տերևը մանրացնել, 1 թ/գ հումքը 30 րոպե թրմել 100 մլ եռացրած ջրում, քամել։ Թուրմը բաժանել երկու հավասար մասերի` սառը և տաք։ Վերցնել երկու բամբակյա խծուծ, թրջել տաք և սառը թուրմերի մեջ, դնել կոպերին, 10 րոպե անց փոխել թրջոցները, տաքը` սառով, և` հակառակը։ Կատարել օրը մեջ, շարունակել 1 ամիս։

  • Հում կարտոֆիլն անցկացնել քերիչով, 2 թ/գ հումքը լցնել թանզիֆե պարկիկի մեջ, դնել կոպերի վրա։ Պահել 10-15 րոպե։ Գործողությունը կատարելուց հետո ցածի կոպը մշակել հատուկ նախատեսված քսուքով։ Պահել 10 րոպե, քսուկը մաքրել թեյի թուրմով։

  • Կարտոֆիլը լվանալ հոսող ջրի տակ, մաքրել խոզանակով, եփել, որից հետո բաժանել երկու հավասար մասերի։ Սառած կարտոֆիլը դնել կոպերի վրա, պահել 30 րոպե։

  • Խառնել 1 միջին հում կարտոֆիլից ստացված քերուկը, 2-ական թ/գ ցորենի ալյուր և հում կաթ։ Դնել կոպերի վրա, պահել 5 րոպե։ Կարելի է կատարել ամեն օր։

  • Խառնել հավասար քանակովի հում կարտոֆիլի քերուկ և մաղադանոսի մանրացրած տերև։ Չորս թ/գ հումքը լցնել թանզիֆե պարկիկի մեջ, դնել կոպերի վրա։ Պահել 10 րոպե։ Մշակել ճարպոտ քսուկով։

  • Մանր կտրատել մաղադանոսը, 1 թ/գ հումքը խառնել 2 թ/գ թթվասերի հետ։ Խառնուրդը դնել կոպերի վրա, ծածկել խոնավ անձեռոցիկով։ Պահել 10 րոպե։

  • Մանրացնել կեչու տերևը, 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմել 200 մլ եռացրած ջրում, քամեք։ Բամբակե խծուծը թրջել սառը թուրմի մեջ, դնել թրջոց։

  • Կոպերի այտուցման դեպքում կարելի է դնել թրջոցներ նաև երիցուկի կամ լորենու ծաղիկների, թեյի թունդ սառը թուրմերով, ծովի աղի կամ 1 %-անոց բորաթթվի գոլ լուծույթներով, պահել 3-5 րոպե։

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. allalcohol.narod.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ